National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
02.02.2021
Սպառողների համար տեսանելի վայրում կտեղադրվի վառելիքի մասին ինֆորմացիա
1 / 6

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեցին «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումները: Դրանով կարգավորվում են իրավասու մարմնի կողմից պետական մարմինների անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման կարիքների համար նախատեսված կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի կառավարման գործառույթները:

Հիմնական զեկուցող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանի խոսքով՝  նախաձեռնությունը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ, արժանացել Կառավարության հավանությանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հետայսու սպառողների համար տեսանելի վայրում տեղադրված կլինի տեղեկատվություն հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային, ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում վառելիքի անվանման, նպատակային նշանակության  վերաբերյալ:

Տեղեկատվությունը չփակցնելու դեպքում տնտեսվարողը կտուգանվի: Տուգանքի չափը կհստակեցվի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Առաջին ընթերցմամբ քննարկվեցին նաեւ պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Հայկ Գեւորգյանի հեղինակած «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները եւ լրացումները: Լուծարվող իրավաբանական անձի գույքի վաճառքի դեպքում վարձատրության չափը չի կարող գերազանցել վաճառվող գույքի մեկնարկային գնի տասը տոկոսը:

Հեղինակներն առաջարկում են օրենքը տարածել էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների եւ հարկադիր աճուրդների վրա:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել էին պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Գրիգորյանը, Արման Աբովյանը: Դրա ընդունման դեպքում պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային վերահսկողություն կիրականացնի համապատախան տեսչական մարմինը:

Նախաձեռնության ընդունման արդյունքում, բնականաբար, կպահանջվեն լրացուցիչ ֆինանսական ծախսեր, որոնք, ցավոք, ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված չեն: Ուստի օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հակահրդեհային անվտանգության տեսչական մարմնի հաշվարկներով առաջին տարվա համար նախատեսվում է ծախսել մոտավորապես 98 մլն դրամ, որից 84 մլն-ը կկազմի աշխատակիցների վարձատրությունը: Գործառույթների համար կներգրավվի 28 նոր աշխատակից: 2.8 մլն դրամ կհատկացվի 4 նոր անցակետերի կառուցմանը,  4 մլն 800 հազար դրամ՝ տրանսպորտային ծախսերին,  4 մլն 348 հազար դրամ՝ տեխնիկական հագեցվածությանը:

Նախաձեռնությունները ստացան դրական եզրակացություն: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am